Եթե փողով բանակից ազատում են, նշանակում է՝ կա կոռուպցիա. Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն այսօր հետաձգվեց. նիստում պետք է քննարկվեր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած այլընտրանքային զինծառայության վերաբերյալ օրենքի նախագիծը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախագծի վերաբերյալ ասաց, որ ԱԺ փորձագիտական գրասենյակը տվել է խիստ բացասական կարծիք, նախագիծը ձևակերպել է՝ որպես հակասահմանադրական։

«Ինչ վերաբերում է Կառավարության նիստին, երբ Սուրեն Պապիկյանը խոսում էր կեղծ գիտնականների մասին, այստեղ փաստ էի բերել, թե կեղծ գիտնականն ով է։ 2018 թվականին իրենց իշխանության առաջին օրերին օրենքը փոխեցին, և այսօրվա ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունվեց ասպիրանտուրա։ 3 տարի իբր ասպիրանտուրայում է, և 3 տարի հետո, երբ դիսերտացիայի ժամանակն էր, ու չէր պաշտպանելու, դիմում գրեց ու ասպիրանտուրայից դուրս եկավ։ Այն ժամանակ պաշտպանության նախարարն Արշակ Կարապետյանն էր։ Հարցնում եմ՝ պարոն Կոստանյանն ինչո՞ւ չի զորակոչվել, պատճառաբանում են, թե՝ առողջական խնդիրներով։ Այսպես են բանակից ազատվում այս իշխանության ներկայացուցիչները և փորձում են փողատերերին ազատել, որը թույլ չենք տալու»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը՝ «աղքատությունը մարդկանց ուղեղներում է», շեշտելով, որ նման ծայրահեղ լիբերալ իշխանություն, որը ծառայում է միայն բանկային համակարգին, որի գերնպատակը փողն է, տուգանքը, պետական բյուջեում պարտք վերցնելը, Հայաստանում երբեք չի եղել։

Կարդացեք նաև

«Երբ 1 տարի առաջ Հայկ Սարգսյանը նախագիծ էր բերում 15 միլիոնի, ասում էի, որ Սփյուռքում ապրող հայերը միլիարդատեր չեն։ Բազմաթիվ արձագանքներ կան մարդկանցից, որ՝ մենք օրվա հաց ենք վաստակում։ Այդ գումարների չափերը, որ դնում է, որևէ ձև պատկերացում չունեն, կամ իրենց շրջապատի գնային սանդղակով կարող են մտածել, որ համալիրներում հարսանիք անեն։

Այսօր ճանապարհին լսեցի, որ իշխանական պատգամավորներից մեկն ասում էր՝ կոռուպցիա կա, բայց միանգամից շտապեց ասել, որ համակարգային կոռուպցիա չէ։ Այսինքն՝ եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա, ի՞նչ են լոլոներ կարդում։ 7 տարի է՝ իշխանության են, թող այս ամենն արմատախիլ անեին»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում պետբյուջե վճարել 24 մլն դրամ, 6 ամսվա դեպքում՝ 5 մլն դրամ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս