Այս համատեքստում լրագրողները հիշեցին «Սև բերդի» ձեռքբերման պատմությունը՝ Վարդան Ղուկասյանից հետաքրքրվելով՝ արդյո՞ք ուսումնասիրվել է այդ գործարքը, քանի որ իշխանությունները հայտարարում էին, որ նախկին քաղաքապետն այն անօրինական է ձեռք բերել։
Մեխանիզմը հայտնի է՝ իրավապահ մարմինները «հիշեցին» Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Սամվել Բալասանյանին առնչվող մի քանի տարվա վաղեմության քրեական գործը, ձերբակալեցին նրա որդուն ու մերձավորներին, հետախուզում հայտարարեցին Բալասանյանի նկատմամբ, և հաշված օրերի ընթացքում վերջինս իր հովանավորյալ քաղաքապետին ու ավագանուն ստիպեց հրաժարական ներկայացնել։