Բաժիններ՝

Կայքերում վաճառվող Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը կեղծ են, զգոն եղեք. ՀՖՖ

Սեպտեմբերի 6–ին Հայաստան – Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուներին հորդորում է զերծ մնալ համացանցում հայտնված այն կայքերից, որոնք վաճառում են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսեր։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի համագործակցում այդ կայքերից որևէ մեկի հետ։Հայաստան – Պորտուգալիա հանդիպման՝ այդ բոլոր կայքերում, մասնավորապես, https://ticket-am.com/ վաճառվող տոմսերը կեղծ են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականի բոլոր հանդիպումների տոմսերի վաճառքի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ ՀՖՖ պաշտոնական կայքում և սոցիալացական ցանցերի էջերում, իսկ վաճառքն իրականացվում է բացառապես tickets.ffa.am կայքում:

ՀՖՖ-ն հորդորում է զգուշանալ https://ticket-am.com/ և անհայտ ծագման այլ նմանատիպ կայքերից, վստահել միայն պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս