Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին կարևորել են ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Հանդիպմանը Գրիգորյանը և Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Վերոնշյալի համատեքստում կողմերը շեշտել են, որ առկա է Հայաստան-Իրան հարաբերությունները զարգացնելու երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031