
Պերուի հարավում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Պերուի հարավում գտնվող Այակուչոյի շրջանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է հայտնում է Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Երկրաշարժի ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 5:22-ին՝ Պուկիո քաղաքից 23 կիլոմետր հարավ։ Աղբյուրը գտնվել է 97 կիլոմետր խորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։l