
Հայաստանի իշխանությունները փորձում են վարկաբեկել իրենց նախորդներին. Սեյրան Օհանյան

Հայաստանի գործող իշխանությունները փորձում են վարկաբեկել իրենց նախորդներին և նսեմացնել այն ամենը, ինչ նախկինում արվել է պետությունն ամրապնդելու համար։ Մայիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ինչպես նշել է պատգամավորը, այդ նպատակով օգտագործվում են բոլոր հնարավոր լծակները, ներառյալ՝ պետական ապարատը։
«Նկատվում է վտանգավոր միտում՝ արժեզրկելու անցյալում արված ամեն ինչ, ինչպես նաև նրանց, ովքեր կառուցել են անկախ Հայաստանն ու Արցախը», -համարում է Օհանյանը։
Խորհրդարանականի տեսանկյունից, հենց այդ պատճառով է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքը հայտնվել են գործող կառավարության թիրախում։
Օհանյանը համոզմունք է հայտնել, որ ներկայիս ղեկավարությունը զուրկ է պետությունը կառավարելու հմտություններից։
«Նրանք պատկերացում չունեն՝ ինչպես է գործում պետական համակարգը։ Դրա մասին են վկայում բազմաթիվ ձախողումները բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն»,-նշել ընդդիմադիր գործիչը։
Քաղաքական գործչի գնահատմամբ՝ ներկա իշխանությունները ծագող հարցերին պատասխաններ չունեն։ Նրանք պարզապես ի վիճակի չեն դա թաքցնել։
«Նրանք սադրանքներ, սկանդալներ և վեճեր են հրահրում՝ քաղաքական դաշտը վերածելով մեկ մարդու, ավելի ստույգ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թատրոնի», – նշել է Օհանյանը։
Այս շոուի հետևում, ըստ պատգամավորի, քաողարկված է իրենց վախը թաքցնելու, ինչպես նաև իրենց կառավարման տարիներին արված ամեն ինչի համար պատասխանատվությունից խուսափելու ջանքերը։