Երբեք նման բան չի եղել. ո՞նց կարելի է մաքսային բեռի պլոմբները պոկել, նմուշառում անել. «Շահնազարյան» կոնյակի գործարանի հիմնադիր

«Երբեք նման բան չի եղել, որ մեքենաներն այսքան թույլ չտան՝ անցնեն»,- այսօր Վրաստանի դեսպանատան դեմ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Շահնազարյան» կոնյակի գործարանի հիմնադիր Հայկ Շահնազարյանը:

Վերջինս նկատեց՝ իրենց մեքենաները նույնպես կանգնած են անցակետի տերմինալում, և հայտնի չէ՝ երբ կանցնեն:

«Ո՞նց կարելի է մաքսային բեռի պլոմբները պոկել, նմուշառում անել»,- ասաց Հայկ Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը խնդրից տեղյակ է, դիմել են Էկոնոմիկայի նախարարություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս