
«Մենք շարունակելու ենք ճնշել հանցագործներին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 12-ին ելույթ է ունեցել երկրի բարձրագույն վարչական դատարանում՝ «Պետական խորհրդում» (Danıştay):
Danıştay-ի հիմնադրման 157-րդ ամյակին նվիրված միջոցառմանն Էրդողանը հայտարարել է, որ շարունակելու են պայքարել բոլոր հանցագործների դեմ:
«Մենք շարունակելու ենք ճնշել բոլոր նրանց, ովքեր հանցանք են գործում, ովքեր հանցագործության մեջ անբարտավան են, ովքեր իրենց վեր են դասում օրենքից ու պետությունից»,-հավելել է նա