
Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման գծով ՌԴ ԱԳՆ առաջավոր խմբի դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ և մասնակցել տոնական միջոցառման

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի օրը Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման գծով Ռուսաստանի ԱԳՆ առաջավոր խմբի դիվանագետները Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության Մեղրիի ջոկատի սպաների հետ համատեղ մասնակցել են Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին՝ ծաղիկներ խոնարհելով «Բաղաբուրջ»
հուշահամալիրի և Խորհրդային Միության Հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանի մոտ։
Վաչագան գյուղում առաջավոր խմբի աշխատակիցները հարգել են բնակավայրի 87 բնակիչների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն հայրենիքի։ Քաջարանում դիվանագետները ներկա են գտնվել Հաղթանակի օրվա պատվին կազմակերպված տոնական համերգին։