
3 ամսում արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք. ԱՎԿ

2025թ. հունվար-մարտ ամիսներին հանրապետությունում կատարվել է 3032 ամուսնության ակտի գրանցում, 2024թ. հունվար-մարտի՝ 3885-ի համեմատ:
Ըստ ԱՎԿ-ի՝ ամուսնությունների թիվը հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 22%-ով կամ 853-ով։
2025թ. 3 ամիսների ընթացքում կատարվել է 1181 ամուսնալուծության ակտի գրանցում։ Նշենք, որ 2024թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 1104 ամուսնալուծություն։
Հանրապետությունում 2025թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 390 դեպք` 2024թ. հունվար-մարտին արձանագրված 284-ի համեմատ: