Սրանց սազանդարները սկսել են համոզել` Հիտլերը «պլանավորում էր» գրավել Թուրքիան և հայերին նվիրել «Մեծ Հայաստան». Արման Աբովյան

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը գրում է. «Բայց զգում եք , թե ինչպես հետևողականորեն սրանք մեզ տանում են Ուկրաինայի և Մոլդովայի մահաբեր ճանապարհով դեպի պետական և ազգային ինքնասպանություն։ Սկզբից Արցախը , հետո Եկեղեցին, հետո Ցեղասպանությունը …իսկ հիմա հասան Մեծ Հայրենական Պատերազմի մասին մեր հիշողությանը:

ԵՒ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մեր վրա ազդելու ուղիղ ճանապարհ է ընտրվել սրիկայությունը և ակնհայտ, անհավանական , անասնական ՍՈՒՏԸ:

Սրանց սազանդարները արդեն սկսել են համոզել մարդկանց, որ Հիտլերը , ում դոկտրինը ենթադրում էր Թուրքիայի գերակայությունը տարածաշրջանում և հետևաբար հայերի իսպառ բնաջնջումը, պլանավորում էր “գրավել Թուրքիային, որպիսի ստեղծի ու հայերին նվիրի Մեծ Հայաստան»:

Իսկ գիտեք (համաձայն քարոզիչ սրիկաների պնդումներին) ինչ է խանգարել Հիտլերի այդ նախագծերի իրականացմանը հասնել։ Պարզվում է խանգարել է այն, որ Ստալիգրադյան ճակատամարտը ավարտվեց ԽՍՀՄ զորքերի հաղթանակով։

Ուղղակի արդեն չգիտեմ, սրանք սրիկա են , թե ուղղակի տոտալ անգրագետ ապուշ, ովքեր միտումնավոր ( կասկածում եմ, որ թուրքերի ուղիղ հրահանգով) տարածում են այսպիսի անասնական , հակահայկական ստեր»:

Տեսանյութեր

Լրահոս