Բաժիններ՝

Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։

Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30 հազար ՀՀ դրամ է տվել պարեկներից մեկին։

Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել Սևանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031