Թուրքիան աշխարհում 159-րդն է մամուլի ազատության ինդեքսով

«Լրագրողներ առանց սահմանի» (RSF) միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2025» ամենամյա զեկույցը։ 2025-ին մամուլի ազատությունը շարունակել է անկում ապրել՝ հասնելով ցածր մակարդակի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունը շարունակում է մնալ ամենատարածվածը մամուլի ազատության վրա ճնշում գործադրելու տեսանկյունից։

180 երկրների շարքում Թուրքիան նախորդ տարվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով՝ զբաղեցնելով 159-րդ տեղը։

Մամուլի ազատություն ունեցող երկրների շարքը գլխավորում է Նորվեգիան։ Այդ երկրին հաջորդում են Էստոնիան,Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան և
Դանիան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031