Բաժիններ՝

Մսով ռուլետ

Բաղադրամասերը՝

  • տավարի միս- 600 գրամ
  • ձու- 2 հատ
  • կարագ- 100 գրամ
  • գազար- 2 հատ,
  • սոխ- 1 գլուխ
  • նեխուր- 2 ցողուն
  • չամիչ- 50 գրամ
  • ընկույզ- 50 գրամ
  • հաց- 0.5 հատ

Պատրաստման եղանակը՝

Գազարը, սոխը, նեխուրը մանր կտրատել, տապակել, թողնել սառչի։ Խառնել չամիչը, մանր կտրատած հացը, համեմել: Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզը և ձուն՝ մի թեթև հարած:

Միսը կտրել այնպես, որ ստացվի բարակ ամբողջական շերտ: Ծեծել մուրճիկով, վրան դնել պատրաստած միջուկը:

Ռուլետի նման փաթաթել, թելով կապել և տապակել բուսայուղի մեջ՝ մոտ 45 րոպե: Կտրատել ոչ շատ հաստ շերտերով և մատուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս