Կարծես թե 5-րդ դարից ի վեր ոչինչ չի փոխվել։ Ի՞նչն է խաթարվել մեր ժողովրդի մեջ, որտե՞ղ է, որ մենք շարունակ սխալվում ենք։ Չէ՞ որ մենք մի ժողովուրդ ենք, որն ապրել է ջրհեղեղից առաջ։ Նոյ նահապետը ոչ թե եկել ու պատահաբար իր տապանը կանգնեցրել է Արարատի գագաթին, այլ վերադարձել է։
«Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման ժամանակ Խորենացի է ընթերցվում, այլ, որ «Ողբն» է ընթերցվում։ Այո, սա աղանդավորական ինչ-որ շարժում է հիշեցնում ու ծես․ նպատակը՝ ուղերձ հղել, որ ամեն ինչ շատ վատ է, բայց մեսիան մեկն է ու ահա եկել է փրկելու…»։
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը: