Սրանք արհեստական թեմաներ են, որոնք ուղղված են Եկեղեցին վարկաբեկելուն. Միքայել Մալխասյան

«Եկեղեցին իր վերաբերմունքը 20-ից 21-րդ դար անցման փուլում՝ 21-րդ դարի սկզբին, շատ հստակ է արտահայտել, որ միտված է պետականության հետ համընթաց շարժվելուն և պետականության կայացմանը։ Այդ ժամանակ նաև խորհրդանշական բան արվեց՝ 2001թ Տարեմուտը, որ պետք է լիներ, Կաթողիկոսը և նախագահը միասնաբար գնացել էին Խոր Վիրապի վանքում վիրապից լույսն էին հանել և որպես հայոց դարձի խորհրդանիշ բերել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»,- «Եկեղեցին պետականության ակունքներում» վերտառությամբ համաժողովի ընթացքում այսօր ասաց Պատմական ժողովրդագրության մասնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը՝ շեշտելով, որ Եկեղեցին պետականության հանդեպ այսպիսի հայացք է դրսևորում։

Նա արհեստական և մեր իրականության հետ առնչություն չունեցող է համարում այն թեմաները, որոնք այս օրերին ՀՀ գործող իշխանությունների ու որոշ իշխանամերձ շրջանակների կողմից արհեստական կերպով ներմուծվում են և ուղղված են եկեղեցին վարկաբեկելուն․

«Կարդում եմ այնպիսի բաներ, կարծես մենք 18-րդ դարի Ֆրանսիայում ենք և կոչեր են հնչում ֆրանսիական միապետությունը տապալելու, որը բացարձակապես մեր իրականության հետ կապ չունի»,-ասաց Մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս