Հայ երիտասարդի համար Ցեղասպանությունը չի կարող մոռացության մատնվել․ Հենրիխ Դանիելյան

«Մենք մասնակցում ենք Ջահերով երթին՝ որպես ջահակիրներ, բայց սա մեզ համար կուսակցական միջոցառում չէ, մեզ համար Ջահերով երթը պայքարի, ոգու ջահն է, որ հայ երիտասարդը պետք է վառ պահի»,-Հանրապետության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ 168․am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

«Այս օրերին մենք հիշել ենք, թե ինչ միջոցառումներ ենք իրականացրել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ինչ մեծ արձագանք է ունեցել աշխարհի տարբեր պետություններում, ամենաբարձր ամբիոններում նախագահի բարձրաձայնած Ցեղասպանության հիշատակին նվիրված ուղերձը և պահանջատեր լինելու կամքը։

Հայ երիտասարդի համար չի կարող մոռացությնան մատնվել Հայոց ցեղասպանությունը, քանի որ մենք ենք Ցեղասպանության ժառանգները և այն պայքարի ժառանգները, որ եղել է 2 տարի հետո Բաշ Ապարանի հաղթանակած մեր ճակատամարտում»,-ասաց նա՝ շեշտելով, որ թույլ չեն տալու այսօրվա կառավարիչներն ուրանան կամ աշխարհին այլ կերպ ներկայացնել իրողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930