Վատիկանում Հռոմի պապի նստավայրը փակվել է կարմիր ժապավենով, և կնիք է դրվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո Սուրբ Մարթայի տան նստավայրը և Վատիկանի Առաքելական պալատում գտնվող նստավայրը փակվել են և կնքվել: Տեղեկությունը հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։

Արարողությունը անցկացրել է կարդինալ Քևին Ֆարելը, որը հաստատել է քահանայապետի մահվան փաստը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը: Ի տարբերություն իր նախորդների՝ Ֆրանցիսկոսն ընտրվելուց հետո հրաժարվել էր Առաքելական պալատում բնակվելուց՝ համեստ նստավայր ընտրելով Սուրբ Մարթայի տանը՝ հյուրանոցում, որտեղ սովորաբար մնում են կարդինալները։ Երկու նստավայրերն էլ կնքված կմնան մինչև նոր պապի ընտրությունը։

Հռոմի պապը կարգադրել է, որ իրեն թաղեն ոչ թե Վատիկանում, այլ Սանտա Մարիա Մաջորեում (այստեղ է հանգչում նաև Հռոմի պապ Կղեմես IX-ը). նա այս տաճար աղոթելու էր գնում արտասահմանյան յուրաքանչյուր այցից առաջ և հետո։

Հռոմի պապը նաև կարգադրել է, որ իր գերեզմանը լինի պարզ, առանց հատուկ զարդարանքի և մեկ մակագրություն ունենա՝ «Ֆրանցիսկոս»:

«Corriere dellaSera»-ի տվյալներով՝ Հռոմի պապին կհուղարկավորեն հասարակ փայտե դագաղով (նախկինում օգտագործվել է նոճուց, կապարից, կաղնուց կամ ընկուզենուց պատրաստված եռակի դագաղ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930