Բաժիններ՝

Երևանում 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հինգ փաթեթ «Շոկո» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Ապրիլի 18-ին՝ ժամը 00.20-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մայրաքաղաքի Հասրաթյան փողոցում թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Հայտնում են ՆԳՆ-ից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ և ընդհանուր մոտ վեց գրամ քաշով կպչուն ժապավենով հինգ փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը «Շոկո» տեսակի թմրամիջոց է:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930