
«Ինտեր»-ն ու «Արսենալ»-ը ևս ՉԼ կիսաեզրափակչում են

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են: Քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը, հյուրընկալելով Լոնդոնի «Արսենալ»-ին, կրկին պարտություն կրեց` այս անգամ զիջելով 1:2 հաշվով: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը մրցեց «Բավարիա»-ի հետ:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Առաջին խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակով «Ինտեր»-ը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Կիսաեզրափակիչներում կմրցեն հետևյալ զույգերը` «Բարսելոնա»-«Ինտեր», «Արսենալ»-ՊՍԺ: