
Չինաստանի վարչապետը արտահանողներին կոչ է արել դիվերսիֆիկացնել շուկաները

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը արտահանողներին կոչ է արել միավորել և դիվերսիֆիկացնել շուկաները՝ արտաքին միջավայրի խորը փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լի Ցյանը այցելել է Պեկինի Սիդան թաղամասի խոշոր միջազգային առևտրի կենտրոն և զրուցել տեքստիլ, թեթև արդյունաբերության և սննդի բաժինների մենեջերների և վաճառողների հետ՝ հետաքրքրվելով արտահանման և ներքին սպառման իրավիճակի մասին:
«Արտաքին միջավայրը ներկայումս խորը փոփոխություններ է կրում, ինչը բացասաբար է անդրադառնում մեր արտաքին առևտրի և արտահանման վրա։Բոլորը պետք է համախմբվեն, նախաձեռնող լինեն, հաղթահարեն դժվարությունները և համարձակորեն առաջ շարժվեն, ակտիվորեն զարգացնեն և դիվերսիֆիկացնեն շուկաները, ներդնեն նոր առևտրային ուղիներ և ջանքեր գործադրեն արտաքին առևտրի հիմնարար սկզբունքները կայունացնելու համար», – ասել է Լի Ցյանը:
Նա մատնանշել է քաղաքական տարբեր միջոցառումների լիարժեք օգտագործման և արդյունավետ կիրառման, ներքին և միջազգային չափանիշների ներդաշնակեցման, արտահանման բարձրորակ արտադրանքի առաջմղման հարթակներ ստեղծելու անհրաժեշտությունը։