Բաժիններ՝

Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ուժեղացումը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։

Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ Ռուբիոն Ֆիդանի հետ քննարկել է  տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգները «Իրանի և նրա պրոքսիների կողմից»։ 

Կողմերը նաև կարևորել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը և ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս