Բաժիններ՝

Թզի մուրաբա՝ նուշով

Բաղադրամասեր՝

  • Թուզ (դեղին)- 1 կգ
  • շաքարավազ- 900 գ
  • նուշ-180 գ
  • կոնյակ (կարելի է նաև ռոմ կամ բրենդի)- 3 ճ/գ

Պատրաստման եղանակը՝

Թուզը լվանալ, կիսել 4 մասի, վրան լցնել շաքարավազ և թողնել 1 օր։ Հաջորդ օրը դնել կրակի վրա, հասցնել եռման, եփել 40-50 րոպե՝ անընդհատ վրայից հավաքելով փրփուրը ։

Վերցնել կրակի վրայից, թողնել ևս 1 օր։ Հաջորդ օրը նորից դնել կրակի վրա, հասցնել եռման, եփել 30-40 րոպե։

Կարդացեք նաև

Վերջին 5 րոպեն մինչև մուրաբայի եփելը ավելացնել մաքրած և բոված նուշը և կոնյակը։ Լցնել ապակե տարաների մեջ և փակել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս