Չնայած ինքս ինձ խոսք էի տվել այլևս հոդված չգրել, բայց չդիմացա և որոշեցի մինչև վերջ անկեղծանալ։
Այսօր Երևանի քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում շարունակվում է Վայոց ձորի ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ՝ Ազգային ժողովի (ԱԺ) պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցի քննությունն ընդդեմ իրավապաշտպան, հրապարակախոս Ավետիք Իշխանյանի:
Սույն հոդվածով ցանկանում եմ համեմատություններ անել «նախկինների» և «հեղափոխականների» ժամանակների նմանատիպ, աղմկահարույց հանցագործությունների, հետևած պատիժների միջև, ինչպես նաև ներկայացնել դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի տարբերությունները։
Շատերը վրդովված են՝ տեղեկանալով, որ որպես գերակա շահ են ճանաչվել և քանդվելու են Պետական համալսարանի դիմացի այգում գտնվող թենիսի խաղահրապարակները։
Ինչ վերաբերում է, վարչապետ կոչեցյալի հպատակներին, որոնք կամովին իրենց զրկել են սեփական կարծիք ունենալուց, արժանապատվությունից և հլու-հնազանդ կատարում են իրենց տիրակալի բոլոր քմահաճույքները` թութակի պես կրկնելով նրա խոսքերը, ապա նրանք նման են «Ստոկհոլմյան համախտանիշով» տառապող պատանդներին։Չեմ բացառում, որ ապագայում, այն կկոչվի որպես «Հայկական համախտանիշ»։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ չի հիշում մի ժամանակաշրջան, որ քաղաքական բանտարկյալների թիվը լիներ այնքան, որքան ՀՀ ներկա իշխանությունների օրոք է։ Նրա խոսքով՝ որևէ իշխանության ժամանակ մարդուն տոտալ չեն հետապնդել իր խոսքի ու արտահայտած կարծիքի համար։
Ամոթ էլ է ասել, թե ովքեր են այսօր Միքայել Նալբանդյանի, Րաֆֆու, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Հրանտ Մաթևոսյանի, Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի և մյուս տաղանդավոր գրողների գործի շարունակողները, Էդվարդ Միլիտոնյանն ու Հակոբ Մովսե՞սը․․․ Չի բացառվում, որ անտաղանդ բանաստեղծ Միքայել Նալբանդյանի հեղինակած հայոց օրհներգի տեքստի փոփոխությունը վարչապետ կոչեցյալը հանձնարարի հանճարեղ բանաստեղծներ Էդվարդ Միլիտոնյանին կամ Հակոբ Մովսեսին։
Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գրավոր ելույթը «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ընթացքում
Երեկ հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ սեպտեմբերի 19-ին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման օրը նրա կատարած մի գրառման առիթով։
Ահա իրականում ո՞րն է մեր՝ հայերիս, թվացյալ ռուսասիրության, ապա արևմտապաշտության իրական պատճառը։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ինձ զանգահարեց իմ մտերիմներից մեկը, շնորհավորելու Անկախության տոնը։ Ներեցեք, բայց ես ամենաթունդ հայհոյանքը տվեցի այս տոն կոչվածին։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց՝ «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի մամլո խոսնակի հայտարարությունը կարելի է համարել Հայաստանի վարչապետ կոչեցյալի հերթական դավաճանական քայլի բացահայտումը»։
Արդեն ավելի քան երկու տասնամյակ թևակոխել ենք XXI դար, բայց մնացել ենք Ակսել Բակունցի նկարագրած Արթին պապի հոգեբանությամբ։ Արթին պապը դեռ խեղճուկրակ գյուղացի էր։
Ամենացավալին այն է, որ արդեն հինգ տարի հանդուրժում ենք ոչ մի սրբություն չունեցող, միայն ստերի, կեղծիքների վրա հենված գարշաիշխանությանը։
Այսօր ընկերներիցս մեկը զայրացած պատմեց իր դիտած Թաթուլ Հակոբյան-Պետրոս Ղազարյան-Նժդեհ Հովսեփյան եռակողմ զրույց-քննարկման մասին: Ինձ ստիպելով նայեցի։ Պատկերացնում եմ, եթե այդ եռախոսությունը նայեր որևէ օտարերկրացի, ինչ կմտածեր հայ ժողովրդի մասին։ Հավատացե՛ք, նա չէր խղճա մեզ, նույնիսկ չէր արհամարհի, այլ պարզապես կզզվեր մեր ժողովրդից։
Հ․Գ․ «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպությունը, ինչպես հոդվածի սկզբում նշեցի, անկախ կառույց չի։ «Ֆրիդոմ հաուզ»-ն արտահայտում է ԱՄՆ քաղաքական շահերը՝ մարդու իրավունքների շղարշի տակ։Մինչև 2005թ․ Ուզբեկստանում տեղի ունեցած Անդիջանի դեպքերը, «Ֆրիդոմ հաուզ»-ն Ուզբեկստանը համարում էր կայացած ժողովրդավարականերկիր:
Հետաքրքրական է, սա նշանակո՞ւմ է արդյոք, որ կողմերը քննարկում են, օրինակ՝ Հայաստանում եզդիների, ասորիների, մոլոկանների և այլ ազգային փոքրամասնությունների, իսկ Ադրբեջանում՝ ուդիների, թաշիշների, թաթերի, լեզգիների և նույնպես այլ ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Բնականաբար՝ ոչ։
Amnesty International-ը հրապարակել է 2022/23 զեկույցը՝ Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին: Միջազգային կառույցը մասնավորապես արձանագրել է՝ «իրավապահները հակակառավարական ցույցերի ժամանակ չափից ավելի ուժ են կիրառել, խոսքի ազատությունը սահմանափակվել է, քանի որ հարյուրավոր մարդիկ ենթարկվել են քրեական հետապնդման, լրագրողների գործունեությունը խոչընդոտվել է ցույցերը լուսաբանելիս» և այլն:
Ինչևէ, սպասենք մարդասպանի այցին Սոնա Մնացականյանի շիրիմին։
Այո՛, նա նաև քննադատում է այսօրվա Հայաստանի թուրքամետ իշխանությանը, բայց երբեք չի անցնում կոռեկտության սահմանները։ Կ․ Զատուլինն արժանանում է նույն վերաբերմունքին, ինչ սփյուռքահայ Մուրադ Փափազյանն ու այլ գործիչներ։ Եթե Հայաստանում քննադատողներին բռնապետիկի հրահանգով քր․ մեղադրանքներ են թխվում, կալանավորվում, ապա արտերկրի գործիչներին արգելվում է Հայաստան մուտք գործել։
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները մերժել են Շուշի այցելելու Բաքվի հրավերը։