Թուրքիան շարունակում է ՀՀ-ի հետ շփումների համակարգված կարգավորումը. Էրդողանը` Ալիևին

Անթալիայում անցկացվող դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է «Անադոլու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունը։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը գոհացուցիչ է։ Նախագահը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանը տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ, և որ Անկարան նույնպես զգուշորեն շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երկու նախագահների քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Անկարան և Բաքուն կշարունակեն քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար։

Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930