Սահմանազատման հետևանքը. Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի բնակիչները սահմանամերձ հողերը չեն մշակում

Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին ապրիլի 7-ին հարցրել եմ՝ Տավուշի մարզի Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս գյուղերում որքա՞ն աշնանացան է արվել, ո՞ր բնակավայրում՝ որքա՞ն, 2025-ին այդ բնակավայրերից յուրաքանչյուրում որքա՞ն գարնանացան է արվել, ո՞ր մշակաբույսերի։

Մարզպետարանից պատասխանել են․ «2024 թվականին ՀՀ Տավուշի մարզում իրականացվել է աշնանացանի աշխատանքներ՝ Կիրանց-6,8 հա, Բերքաբեր-6,0 հա, Ոսկեպար և Բաղանիս գյուղերում աշնանացանի աշխատանքներ չեն իրականացվել: Գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են»:

2024 թվականին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այժմ ցանված է 6,8 հեկտար։ Հարց է՝ ամռանը Կիրանցի սահմանագոտում ինչպե՞ս է կատարվելու հացահատիկի հունձը, ադրբեջանական զինուժը չի խանգարելո՞ւ դրան։

Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչներն անվտանգ չեն զգում, որ գյուղի սահմանամերձ հողերում գարնանացան անեն։ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը Կիրանցի դպրոցում հայտարարեց․

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930