
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Կոնվերս Բանկն ամփոփել է C360 Mastercard քարտապանների համար արշավի արդյունքները: Ամփոփիչ միջոցառման ժամանակ գլխավոր մրցանակների՝ 4 էլեկտրական մեքենաների բանալիները հանձնվել են պատահականության սկզբունքով ընտրված մասնակիցներին:
«Շնորհակալ եմ, չԷի հավատում հաջողությանը, ինձ թվում էր՝ ինչ-որ խաղ է»,- մրցանակների հանձնման արարողության ժամանակ ասել է հաղթողներից Գագիկ Թովմասյանը:
«Հայաստանը շատ լավ երկիր է օտարերկրացիների համար։ Ես ապագա բժիշկ եմ ու այստեղ նաև բիզնեսով եմ զբաղվում։ Ինձ համար անակնկալ էր այս շահումը, բայց շահումից հետո որոշել եմ, որ իմ բիզնեսի և իմ բոլոր հաշիվները տեղափոխել Կոնվերս Բանկ»,-հավելել է մեկ այլ հաղթող՝ Բժշկական համալսարանի ուսանող Ադոմահ Սամուելը Գանայից:
Արշավի շրջանակում, բացի էլեկտրական մեքենաները, նախատեսված է եղել նաև մինչև 15%-ի չափով քեշբեք, որից օգտվել են մրցույթի պայմաններին բավարարած բոլոր մասնակիցները:
Արշավի ամփոփմանը մասնակցել են նաև հյուրեր Mastercard-ից: Փոխնախագահ, Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային մենեջեր Դավիդ Զգուդաձեն, իր հերթին, ողջունել է միջոցառման մասնակիցներին և շեշտել Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքում հաճախորդների համար նոր հնարավորությունների ստեղծումը:
«Շատ ուրախ եմ, որ մեր գործընկեր Կոնվերս Բանկի հետ նման արշավ ենք իրականցրել։ Հայաստանում ֆինանսական ծառայություններն արագ թվայնացվում են, այս հարցում Կոնվերս Բանկն առաջատարներից է: Նման միջոցառումները հնարավորություն են տալիս, որ հաճախորդները զգան, թե որքան կարևոր ու լավ է թվայնացումը, և որքան հարմարավետ են թվային ծառայությունները»,- ասել է նա:
Կոնվերս Բանկի գործառնական դեպարտամենտի տնօրեն Արթուր Մխիթարյանը նշել է, որ Mastercard-ը Կոնվերս Բանկի ռազմավարական գործընկերներից է, և հավելել՝ Mastercard-ի հետ համագործակցությունը ընդգրկուն է և ներառում է գործունեության մի քանի ոլորտ:
«Ներկայում Mastercard-ի հետ համագործակցում ենք ոչ միայն քարտային, այլև տեխնոլոգիական ոլորտներում, թողարկում ենք դասական և թվային Mastercard վճարային քարտեր, միասին զարգացնում քարտային գործառնությունների հնարավորությունները, իրականացնում համատեղ արշավներ: Վստահ եմ՝ համագործակցությունը ավելի կխորանա, ինչի արդյունքում կներկայանանք նոր առաջարկներով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ արշավն անցկացվել է 2024թ. դեկտեմբերի 23-ից մինչև 2025թ. փետրվարի 28-ը: Հաշվի են առնվել ինչպես ՀՀ վաճառակետերում, այնպես էլ արտասահմանյան վաճառակետերում կատարված անկանխիկ գնումները:
Մանրամասն՝ տեսանյութում
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: