Բաժիններ՝

Թուրքիայում մինչև 16 տարեկաններին արգելվել է սոցկայքերից ուղիղ եթեր մտնել

Թուրքիայիում որոշում է կայացվել մինչև 16 տարեկան քաղաքացիների համար սահմանափակումներ մտցնել սոցցանցային որոշ հարթակներից օգտվելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես սահմանափակումներ են դրվել «Instagram, Facebook և Messenger» սոցհարթակներից ուղիղ եթեր մտնելու վրա։ Մինչև 16 տարեկան օգտատերերն ուղիղ եթեր մտնել կկարողանան միայն ծնողի թույլտվությամբ։

Նշվում է, որ այդ սահմանափակումները կիրառվում են նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում և Ավստրալիայում։

Սոցիալական կայքերի համար սահմանված սահմանափակումներին անդրադարձել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և նշել, որ այդ որոշումը չափազանց կարևոր է անպարկեշտոթյուն պարունակող տեսանյութերի տարածման ռիսկերը նվազեցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս