Բաժիններ՝

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 65 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Վազգեն Թևանյան պետք է մրցեր Վրաստանի ներկայացուցիչ Գոգա Օտինաշվիլիի հետ, սակայն վրացին չներկայացավ գոտեմարտի:

Վազգեն Թևանյանը 2023 թվականին դարձել էր Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930