Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկում կիրառվել չի կարող. ատելության խոսք չի եղել. Ռուբեն Մելիքյան

Այսպես կոչված, «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի վերաբերյալ այսօր դատավոր Դավիթ Արղամանյանը հրապարակեց վերդիկտ, ըստ որի՝ Սամվել Վարդանյանը ճանաչվեց մեղավոր և անմեղ միաժամանակ, ինչից հետո դատարանը ցանկացավ անցնել լրացուցիչ դատալսումների, սակայն պաշտպանական կողմը դրանց պատրաստվելու համար 3 օր ժամանակ խնդրեց:

Նիստից հետո Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարզաբանեց՝ Սամվել Վարդանյանը մեղավոր է ճանաչվել խուլիգանության հոդվածով, անմեղ՝ ատելության խոսք տարածելու հոդվածով, ինչը նշանակում է, որ Սամվբել Վարդանյանն ազատազրկման ձևով պատիժ կրել չի կարող:

«Բայց մենք համաձայն չենք, որ Սամվել Վարդանյանը խուլիգանություն է կատարել, կբողոքարկենք»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլի 15-ին Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սամվել Վարդանյանը հասարակական տրանսպորտում վիրավորում էր այդ ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, նրան անվանում «հակահայ վիժվածք»։ Վարդանյանին անհապաղ ձերբակալեցին, ապա ՁՊՎ-ից Քննչական կոմիտե տեղափոխվելու ճանապարհին, նրան մեքենայից իջեցրել էին դիմակավորված անձինք և ծեծի ենթարկել։ Հարուցվեց քրեական վարույթ, բայց մինչ այսօր ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ նույնականացված ոստիկան:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930