Բաժիններ՝

Արարատի գյուղերից մեկում հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մшրմին

Ապրիլի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Նշված հասցե մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Բ․-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Տիգրան Բ․-ն իրենց տան բակում գտնվող թոնրատան ծածկի մետաղյա խողովակից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930