Թիթեռնիկ նկարեք, ուղարկեք այդ գրառումների «ինֆորմացիոն հովանավորներին», հատկապես Հարությունյան Արայիկին՝ ինքը թիթեռնիկ շատ է սիրում. Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Երեկվանից ողջ համացանցը ողողված է արցախցիների դեմ ատելության խոսքով։ Մի քանի հարյուր մարդ այնքան ինտենսիվ են թշնամանք հրահրող բաներ գրում տարբեր նյութերի տակ, որ ստեղծվում է «մեծամասնության տպավորություն»։

Ի՞նչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ թշնամանք պարունակող գրառումները առանձին-առանձին փաթեթավորել, վրան նկարել թիթեռնիկ, ու ուղարկել այդ գրառումների «ինֆորմացիոն հովանավորներին», հատկապես Հարությունյան Արայիկին՝ ինքը թիթեռնիկ շատ է սիրում։

Միևնույն է՝ եթե ուղարկենք իրավապահներին, նրա՛նք են թիթեռնիկ նկարելու՝ քրեական գործ հարուցելու փոխարեն։ Հենա միանգամից մենք նկարենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31