Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է ազատազրկմամբ․ Իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քվեարկության գաղտնիությունը խախտելը՝

  • Քվեաթերթիկը ֆոտո կամ վիդեո անելը,
  • Քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը,
  • Քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը,
  • Ցանկացած այլ ձևով քվեարկության գաղտնիությունը խախտելը ( քորոցի վրա, գրիչի վրա, այլ տեղեր իբրև տեսախցիկ լինելու մասին սուտ լուրերը)

Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով:

Հ.Գ. Կարջ ըսաձ՝

Եթե նկարես քվեաթերթիկդ ու ցույց տաս ուրիշին, կամ ըմբես էնես, որ պարզ երևա, թե ում օգտին ես քվեարկել` կերտաս կնստիս»։

Տեսանյութեր

Լրահոս