Գյումրի համայնքի ընտրողների թիվը 111.236 է, Փարաքար համայնքինը՝ 20.967. ԿԸՀ

Գյումրի և Փարաքար համայնքներում արտահերթ ընտրություններ են

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 98 տեղամասեր:

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 38 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (277 ներկայացուցիչ):

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն, որից երեքը՝ համատեղ (347  ներկայացուցիչ)։

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111.236 է, Փարաքար համայնքինը՝ 20.967։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

Տեսանյութեր

Լրահոս