«Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում էին՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլը ընտրություն չի կեղծի». տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Գյումրիում»

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հատուկ այն մարդկանց համար, ովքեր ասում էին՝ «ինչ-ինչ, բայց Նիկոլը ընտրություն չի կեղծի»‼️

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում Գյումրիում։

Մինչև ընտրարշավը՝ այլանդակ հարձակում ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի վրա։ Ընտրարշավի ընթացքում՝ անհասկանալի իրավական գործընթաց ընդդիմադիր թեկնածու Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ։ Այսօր՝ լայնածավալ ոստիկանա-քննչական հարձակում ընդդիմադիր թեկնածուներ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ։

Զուգահեռ՝ վարչական ռեսուրսի գերդոզավորված ու անպատիժ չարաշահում իշխանական թեկնածուի օգտին։

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է՝ երբ ընտրական գործընթացն ունի կարևորություն, քպ-ն էլ՝ ցածր վարկանիշ, ոչնչի առջև կանգ չեն առնելու։ ՈՉՆՉԻ»։

Տեսանյութեր

Լրահոս