«Մեզ ասում են՝ դուք պիտի լռեք, թուրքը կրակի, դուք էլ հանդուրժեք, մենք խաղաղության ենք գնում, թուրքը կարող է կրակել, գերիներին չվերադարձնել, ոչ մի պարտավորություն չկատարել, իսկ ահա հայը պիտի անի իրեն թելադրվածը։ Այն, ինչ հայը պիտի աներ Ադրբեջանի գլխին 1994-ին, այսօր իրենք անում են մեզ հետ։ Այն ժամանակ կար երկընտրանք՝ զինադադա՞ր, թե՞ կապիտուլյացիա։ Ինչո՞ւ են մերոնք զինադադարն ընտրել։ Դրանից հետո զինադադար եղե՞լ է։ 1994-ից առայսօր Ադրբեջանը երբեք զինադադարը չի պահպանել։ Սահմաններին զինվորներ էին զոհվում, դիպուկահարներ էին կրակում, խմբեր էին ուղարկում։ Մենք անընդհատ դեպքեր էինք տեսնում, որոնք հանգեցնում էին մեր երեխաների մահվանը»։
«Նա ասում էր՝ մենք հպարտանում ենք, որ փակում ենք Թուրքիայի ճանապարհը դեպի թուրքական աշխարհ, և այդ պատճառով նրանց հետ պատերազմի մեջ ենք, ու հարցնում էր՝ ինչո՞ւ ենք դա անում, եկեք դա չանենք, ճանապարհ տանք, թող գնան։ Քսան և ավելի տարի առաջ իրենք այս մասին ուղիղ գրում էին։ Մենք տեսնում ենք, որ նրանք եկան իշխանության, և այն, ինչ ասում էին, իրականացավ։ Դրա համար դժվար է պնդել, թե սա զուգադիպություն էր, չգիտեին, այսպես ստացվեց, և այլն»: