
Զելենսկին հայտարարել է մի քանի լրացուցիչ F-16 ստանալու մասին

Կիևը ևս մի քանի ամերիկյան F-16 կործանիչ է ստացել արևմտյան գործընկերներից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Լրացուցիչ F-16-եր են ժամանել Ուկրաինա, դա լավ նորություն է», – ասել է նա առցանց ճեպազրույցում, որի տեսագրությունը հրապարակվել է Զելենսկիի գրասենյակի YouTube-յան ալիքում։
Նա հրաժարվել է այլ մանրամասնություններ հայտնել։«Քանիսն են՝ չեմ ասի: Մի քանի F-16 ինքնաթիռներ ժամանել են Ուկրաինա, այսքանը», – ասել է նա։