
Կուբանի էներգաօբյեկտների վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումները սաբոտաժ են. Կրեմլ

Այսօր և վաղը կհամաձայնեցվեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հաջորդ շփումների ճշգրիտ ժամկետները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցություններում երկու երկրների պատվիրակությունների կազմը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մեկնաբանելով Պուտինի և Թրամփի զրույցից հետո ուկրաինական ԶՈւ-ի հարվածը ՌԴ էներգետիկ օբյեկտներին՝ Կրեմլի ներկայացուցիչը դա որակել է ենթակառուցվածքների հարձակումների դադարեցման մասին պայմանավորվածությունների սաբոտաժի փորձ:
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ, չնայած Կիևի սադրանքներին, Պուտինը չի չեղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա կրակը դադարեցնելու հրամանը:
Պատասխանելով Պուտինի և Թրամփի զրույցի ընթացքում ռուսաստանյան կողմի նշած մի շարք կետերի մասին ՌԻԱ Նովոստիի հարցին՝ Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահը ԱՄՆ ղեկավարին է ներկայացրել հնարավոր հրադադարի բոլոր նրբությունները։
«Մենք այդ բոլոր նրբությունների մասին մանրամասն հայտնել ենք ամերիկացիներին։ Բայց այս բոլոր թեմաները բավական զգայուն են՝ ենթակա երկկողմ մակարդակում խորը վերլուծության և դժվար թե հանրային քննարկումների առարկա դառնան», – ասել է Պեսկովը: