
ՀՀ մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում

Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ մարտի 18-ի երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, մանրամասնելով, որ տեղումները լեռնային գոտիներում կլինեն թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով:
Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։