Ադրբեջանական ողորմածությունը Նիկոլին թուղթ չի տալու վերընտրվելու համար, բայց Հայաստանին նոր աղետներ է բերելու․ Նարեկ Գալստյան

24news.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը գրել է․

«ՔՊ-ական պրիմիտիվ ագիտպրոպը սկսել է ժողովրդին մի ձեռքով պատրաստել իրենց ու Ալիևի միջև իբր համաձայնեցված պայմանագրի վիժեցմանը՝ այն ներկայացնելով այնքան լավը, որ Ադրբեջանը միայն հիմա է խելքի ընկել, թե ինչ ղալաթ է արել՝ ընդդեմ իր սեփական շահերի:

Ինչ ունենք իրականում: Ալիևը Նիկոլից ստացավ զուգահեռ երկու կարևոր զիջում՝ կապիտուլյացիոն շեշտադրումներով թուղթ ստորագրելու պատրաստակամություն ու կապիտուլյացիոն խոսույթի տարածում սեփական հասարակության մեջ: Միով բանիվ, նա ստացավ հայկական կողմի քաղաքական, ազգային, ռազմական (Տավուշի դելիմիտացիա կոչեցյալը), բարոյական, պատմական գծերի ոտնահարում, որը նրան հնարավորություն է տալիս զարգացնել իր հաջողություններն արդեն ներխուժման համար:

Նիկոլը գնաց այս հերթական ավանտյուրային՝ հույս ունենալով, թե նախընտրական շրջանում իրեն մի թուղթ կողորմեն, որը կկարողանա Մեղրիից մինչև Ամասիա թափ տալ ու ասել, թե խաղաղություն եմ բերել, իսկ բոլոր այն սրիկաները, որ սրա դեմ են խոսում՝ պատերազմի կողմնակից են:

Բայց նե տուտ տո բիլո, իրեն անգամ այդ ֆեյվորը չարեց իր «կիրթ ու կառուցողական գործընկերը», որը համաձայնեցման մասին հայտարարությունից ժամեր անց նոր պայմաններ դրեց:

Ընդհանրապես, անգամ պարտության ամրագրումն է միջնորդներ ու միջազգային գարանտներ ունենում, եթե դու Գերմանիան չես, իսկ Ադրբեջանն էլ դաշնակիցները չեն:

Սրանք անգամ չկարողացան կամ չուզեցին հասնել նրան, որ Հայաստանին պարտադրվող ու իրենց կողմից ընդունվող կապիտուլյացիան միջնորդներ ունենա, որ էսօր կարողանա զանգի Վլադիմիր Վլադիմիրոչին, Դոնալդ Թրամփովիչին կամ եսիմ ում ու բողոքի, թե Ալիևը խախտում է, մի բան արեք: Ադրբեջանական ողորմածությունը Նիկոլին թուղթ չի տալու վերընտրվելու համար, բայց Հայաստանին նոր աղետներ է բերելու»:

Տեսանյութեր

Լրահոս