
Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց Ռուսաստանի համաձայնության. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Կիևը խնդրի օտարերկրյա զորքեր ուղարկել Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար, Ռուսաստանն այդ հարցում ձայնի իրավունք չի ունենա։
«Եթե Ուկրաինան խնդրում է, որ դաշնակից զորքերը գտնվեն իր տարածքում, ապա Ռուսաստանի որոշելիքը չէ՝ համաձայնե՞լ, թե՞ ոչ»,- ասել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով մշտապես դեմ է արտահայտվել Ուկրաինայի տարածք ցանկացած կողմից օտարերկրյա զորքերի ներմուծմանը։
Իր հերթին, Ուկրաինան բազմիցս կոչ է արել արեւմտյան երկրներին իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են հակամարտության ավարտից հետո խաղաղապահ զորքեր։