
Գյուլաշ՝ տավարի մսով և պանրով

Բաղադրիչները՝
- Տավարի աղացած միս- 1 կգ
- սխտոր- 3 ճ/գ (աղացած)
- ջուր- 3 բաժակ
- տոմատ- 5 ճ/գ
- պահածոյացված լոլիկ՝ իր հյութով- 1 տարա
- դափնու տերև- 3 հատ
- սոյայի սոուս
- մակարոն- 2 բաժակ
- չեդդեր պանիր- 1 բաժակ (քերիչով անցկաացրած)
Պատրաստման եղանակը՝
Աղացած միսը տապակել միջին բարձրության կրակի վրա՝ մինչև եփվի: Ավելացնել սխտորը և շարունակել տապակել մոտ 5 րոպե։ Այնուհետև ավելացնել ջուրը, տոմատը, լոլիկը, դափնու տերևը, սոյայի սոուսը և աղ անել, խառնել: Փակ վիճակում եփեք 15-20 րոպե։
Եփվելուց հետո ավելացնել մակարոնը, փակել կափարիչը և եփել ևս 30 րոպե:
Անջատեք կրակը, հեռացրեք դափնու տերևները և մատուցելուց անմիջապես առաջ ավելացրեք չեդդեր պանիրը։