Այս կրկնակապիտուլյանտներն ահավոր դեպրեսիայի մեջ են, հոգեխանգարմունքի ճիրաններում. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրականում սրանց համար «նորաձև» է ոչ թե կրթվելը, այլ՝ «կրտվելը», թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները ի կատար ածելով, Արցախը հանձնելով,երկիրը առուծախի մատերիալ դարձնելով, ժողովրդի պատմությունը թուրքական ձեռագրով խմբագրելով։

Ու, որքան էլ փորձեն ձև անել, թե իրենց համար խնդիր չեն տեսնում, որքան էլ փորձեն հերթական սուտի «անկաշկանդ» պահվածքով երեւալ այս կամ այն հարթակում, մեկ բան անթաքույց է՝ էս կրկնակապիտուլյանտները ահավոր դեպրեսիայի մեջ են, հոգեխանգարմունքի ճիրաններում, իրենց պատեպատ են խփում, մեկ՝ իլհամ, մեր Թրամփ, մեկ՝ Մակրոն, և, էլի, վերջում՝ Պուտին։ Սրանց ուզածը իրենց վաղվա օրվա համար անվտանգությունն է, որը, եթե չեմ սխալվում, առայժմ ոչ ոք սրանց չի խոստանում։

հ․գ․Ի՞նչ իմանաս աշխարհի ո՞ր կետում, որ թվականին չի ծնվելու մի նոր Սողոմոն։

Անքննելի են Աստծո գործերը, հատկապես, երբ խոսքը սատանային է վերաբերում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31