Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental գոտի

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը նվաճել է WBA Continental տիտղոսը:

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայացած տիտղոսային մենամարտի ժամանակ, որը կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում, Հովհաննես Բաչկովը մրցեց Վենեսուելան ներկայացնող Ջոս Բաստարդոյի հետ և մրցակցին նոկաուտի ենթարկեց երկրորդ ռաունդում:

Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում արդեն իսկ անցկացրել է 7 մենամարտ: Բաչկովը տևական ժամանակ վերականգնվում էր վնասվածքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31