Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։
«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Համբարյանը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին:
«Շինարարությունը սկսվել է 2019 թվականի դեկտեմբերից, մինչև այսօր ի՞նչ են անում՝ չգիտեմ, ընդհանրապես տեղյակ չեմ, ինձ հետ չեն խորհրդակցում, ինձ չեն հարցնում: Այսինքն՝ ի՞նչ խորհրդակցեն, մեկ է՝ չեն աշխատում, ոչ մի բան չի արվում, տեսնում ենք էլի»,- հավելեց մեր զրուցակիցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկոտ որոշումն է կայացրել։ Ամերիկյան NYTimes-ը գրում է, որ ուրբաթ օրը Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել դաշնային 7 գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը, սակայն կան նրբություններ, որոնք կարևոր է նախատեսել։
Ժողովն ավարտվեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով
«Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այս օրը. ես անձնապես այդ իրավիճակի մեջ որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը, և կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց՝ ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար» ,- հիշեցրեց Գալստանյանը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է և այն իրականացվում է մի քանի ուղիներով, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Արդեն բոլորս գիտենք, որ ՀՀ-ն 12.03.2025 թ-ին թողարկեց 750.000.000 դոլար արժեքով պարտատոմս, որոնք արդեն ներկայացված են միջազգային բորսայում։
14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին:
Մի պատվախնդիր քաղաքացու ահազանգի հիման վրա՝ այս դեպքի մանրամասներին լավ ծանոթ եմ
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով հանդես գալու որոշում է կայացրել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ների հետ միասին:
Երեկ լրացավ մի օրենսդրական նախաձեռնության հանրային քննարկման ժամկետը, որը կառավարությունը ցանկանում է փաթաթել հանրության գլխին: Փորձագիտական շրջանակներն ու շատ գործարարներ այս նախաձեռնությունն արդեն գնահատել են որպես հերթական փորձանք:
Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող լիբերալ-ֆաշիստների այս դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն գարանտ է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում Ա. Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։
Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 ամիս է՝ չի տանում Ստեփանակերտում մահացած Աղասյանի մարմինը:
Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.25 դրամ:
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Պատահական չէր, որ երեկ կառավարության դիմաց էին հավաքվել անհետ կորած մեր հայրենակիցների բազմաթիվ ծնողներ, հարազատներ, որոնք այս հետքաշման/զիջելու որոշման հետևանքով անձնական ողբերգություն են ապրում: