Հայաստանի գործող իշխանությունն օր ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր, ուղիղ 104 տարի անց, երբ Բեռլինում պատժվեց մարդկության արյունոտ դահիճներից մեկը, Հայաստանի գործող իշխանությունն օր ցերեկով պարտադրում է մեզ ուրանալ այն, ինչի համար սերունդներ են պայքարել։

Հայկական իրականության մեջ թուրքական նարատիվը ներմուծող և տարածող լիբերալ-ֆաշիստների այս դասը, որը սեփական իշխանության պահպանման համար իրեն գարանտ է կարգել Էրդողանին, այսօր բաց տեքստով փորձում է համոզել նրան, որ «մենք խնդիր չունենք» Հայոց ցեղասպանության հետ։

Այս ամենը նշանակում է մեկ բան. մեր ինքնիշխանության, մեր հիշողության, մեր պատմական իրավունքի առք ու վաճառքն արդեն տեղի է ունեցել, պարզապես մնում է ձևական ավարտը։ Եվ այս ամենը գիտակցելով՝ մենք շարունակում ենք հանդուրժել այս ինքնակործան քաղաքականությունը։

Ո՞ւր է սահմանը։ Որտե՞ղ ենք կանգ առնելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31