Լինում է՝ գերիները հրաժարվում են հարազատի հետ խոսել. չեմ կարող ասել՝ ինչ պատճառով. Զառա Ամատունի

ԿԽՄԿ-ի աշխատանքի ձևաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ, Կարմի խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերին, ովքեր պահվում են Ադրբեջանում։

Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։

Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը ևս պատվիրակ է և չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը», -ասաց Զառա Ամատունին։

Նա նշեց, թե իրենց տեսածը և արձանագրածը չեն կիսում հանրության, Հայաստանի իշխանությունների, ընտանիքի անդամների հետ.

«Դրանք վերաբերում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»։

Նրա փոխանցմամբ՝ լինում է՝ գերիները հրաժարվում են հարազատի հետ խոսել. «Չեմ կարող ասել՝ ինչ պատճառով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31