Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունության շուրջ բանակցությունների «3+3» ձևաչափին

Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը. այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

«Մենք չենք ընդունում օտարերկրյա ուժերի որևէ միջամտություն տարածաշրջանում, և տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների միջև, իսկ հարցերը կարող են քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպումների մակարդակով և նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է նա։

Գաֆարովան ևս ընդգծել է «3+3» ձևաչափի կարևորությունը՝ նշելով, որ արտատարածաշրջանային խաղացողների մուտքը հանգեցնում է լարվածության, և տնտեսական ու հումանիտար հարցերը լուծելիս իրենք չպետք է թույլ տան, որ երրորդ երկրները խաթարեն այդ գործընթացը։

«Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում հարևան երկրները, ինչպիսիք են Իրանը և Ադրբեջանը, պետք է ունենան ավելի սերտ և խորը կապեր»,- ընդգծել է Գաֆարովան։

Նշենք, որ հինգշաբթի օրը Միլի Մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է իր իրանցի գործընկեր Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի հետ, ով այցելում է Բաքու՝ մասնակցելու Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստին։

Տեսանյութեր

Լրահոս