Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին է փոխանցել իսրայելցի 4 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն այսօր Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում Կարմի խաչի ներկայացուցիչներին է հանձնել իսրայելցի գերիներից 4-ի դիերը: Ինչպես նշում է Times of Israel-ը դագաղները հանձնվել են Իսրայելի պաշտպանության բանակին:

Մասնավորապես փոխանցվել են Շիրի Բիբասի, Արիել Բիբասի, Քֆիր Բիբասի և Օդեդ Լիֆշիցի դիեր: Առաջին երեք մայր և մանկահասակ որդիներ են: Բոլոր չորսն առևանգվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի լայնամասշտաբ հարձակման ժամանակ:

Հունվարի 19-ին ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում Գազայի հատվածում հրադադար է հաստատվել։ Ակնկալվում է, որ զինադադարը կտևի առնվազն 42 օր։ Այս ընթացքում 33 պատանդ պետք է վերադառնան Իսրայել, մինչդեռ հրեական պետությունը պարտավորվել է ազատ արձակել մոտ 1,000 պաղեստինցի բանտարկյալների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս