Բաժիններ՝

Оգտակա՞ր է արդյոք ցերեկային քունը

Ցերեկային երկարատև քունը չի բարձրացնում կաթվածի զարգացման վտանգը, պարզապես երկար քնում են նրանք, ովքեր արդեն առողջական խնդիրներ ունեն: Այդ մասին հայտարարել է բժիշկ-սոմնոլոգ, Սեչենովի անվան համալսարանի քնի բժշկության ամբիոնի վարիչ Միխայիլ Պոլուէկտովը:

«Եթե կեսօրին կարճ քնեն՝ 10, 20 կամ 30 րոպե, ապա սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը կնվազի, իսկ երկար քնի դեպքում վտանգը մեծանում է»,- РИА Новости-ին ասել է Պոլուէկտովը:

Ավելի վաղ, EurekAlert! կայքը հաղորդել էր Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի չինացի գիտնականների հետազոտության մասին: Նրանք եզրահանգել են, որ կեսօրին քնող, կամ 9 և ավելի ժամ քնող մարդկանց մոտ կաթված ստանալու վտանգը բարձր է:

Նա հստակեցրել է, որ չինացի գիտնականներն առաջին անգամ չէ, որ նման բան են եզրահանգում: Նման հետազոտություններ են իրականացվել նաև այլ երկրներում: Փորձագետի խոսքերով, բազմիցս հայտնաբերվել է, որ միջինից երկար քնող մարդկանց շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների, այդ թվում ինսուլտի վտանգը մեծ է: Բայց ինսուլտի ռիսկի ուղղակի աճը կապված չէ ավել քնի հետ:

Կարդացեք նաև

«Ավել քունը ոչ բարեհաջող վիճակի փոխհատուցումն է, որը կապված է նյարդային, սրտանոթային համակարգի հետ: Մարդիկ, ովքեր առողջության հետ կապված խնդիրներ ունեն, երկար են քնում»,- բացատրել է Պոլուէկտովը:

EurekAlert-ն էլ գրում է, որ չինացի գիտնականները պարզել են, որ ինսուլտի վտանգը մեծացնում է նույնիկ 9 և ավելի ժամյա գիշերային քունը:Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները փորձարկում են արել: Վեց տարվա ընթացքում ուսումնասիրել են 31.7 հազար մարդու: Նրանց 8 տոկոսը կեսօրին 1,5 ժամ է քնել, 24 տոկոսը օրվա մեջ 9 և ավելի ժամ է քնել: Վերջինների շրջանում ինսուլտի վտանգն ի հայտ է եկել 23 տոկոսով ավելի հաճախ քան նրանց մոտ, ովքեր քնել են օրվա մեջ 7-8 ժամ:

Իսկ նրանց մոտ, ովքեր քնում են 9 ժամ և հետո նիրհում են կեսօրին, ինսուլտ 85 տոկոսով հաճախ է պատահում:

Տեսանյութեր

Լրահոս